Կարևոր իրադարձություններ

Ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են, դոլարինը՝ աճել․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

22 Սեպտեմբեր, 2020 19:05
Ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են, դոլարինը՝ աճել․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Սեպտեմբերի 22-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 485.29 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.03 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։  

Եվրոյի փոխարժեքը նվազել է 5.40 դրամով և կազմել 569.58 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով և կազմել 6.39 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 8.89 դրամով և կազմել 620.78 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 417.84 դրամով և կազմել 29790.51 դրամ: Արծաթի գինը նվազել է 5.98 դրամով և կազմել 411.28 դրամ: Պլատինի գինը նվազել է 513.97 դրամով և կազմել 14151.41 դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին