Կարևոր իրադարձություններ

Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական ​​նիստը

22 Սեպտեմբեր, 2020 13:10
Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական ​​նիստը

Սեպտեմբերի 22-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական ​​նիստը:

Հիշեցնենք, որ  ՀՀ հատուկ քննչական հատուկ ծառայությունը մեղադրանք է առաջադրել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ:

«2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին