Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանը և Գնել Սանոսյանն այցելել են մարզի դպրոցներ

19 Սեպտեմբեր, 2020 15:13
Հեղինակ՝ Գնել Սանոսյան
Արայիկ Հարությունյանը և Գնել Սանոսյանն այցելել են մարզի դպրոցներ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, կից գրելով․

«Այսօր աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ ժամանեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարի հետ միասին այցելեցինք դպրոցներ։

Այցի առաջին կանգառը Վերին Գետաշեն համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցում էր, որտեղ սկսվող նոր ուսումնական տարին նշանավորվեց նախակրթարանի բացմամբ:

Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի նախակրթարանի հիմնման ընդհանուր բյուջեն կազմել է 11 միլիոն 949 հազար դրամ, որից 4 միլիոն 820 հազար դրամը կազմել է Վերին Գետաշենի համայնքապետարանի համաֆինանսավորումը: Մնացած գումարը ներդրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԾԻԳ-ի կողմից: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020 թվականի հունիսից եւ ավարտվել օգոստոս ամսվա ընթացքում:

Նախակրթարան են հաճախում նախադպրոցական տարիքի 25 երեխա:

Խոստացա աջակցել գույքի ձեռքբերման եւ ջեռուցման խնդիրների կարգավորման հարցերում, ինչի արդյունքում նախակրթարան հաճախող երեխաների թիվը կարող է հասնել մինչև 50 երեխայի։

Մարզում այս տարի ևս 12 մանկապարտեզ է կառուցվում ու հիմնանորոգվում և բնական աճի հետ զուգընթաց մենք փորձում ենք մեր համայնքներում արագ կարգավորել մանկապարտեզների և նախակրթարանների վիճակը, որպեսզի մեր մարզում ոչ մի երեխա դուրս չմնա նախադպրոցական կրթությունից»։

 

Լրահոս

Դիտել ավելին