Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում 14 ռուսաստանցիների տեղափոխող ավտոբուսը շրջվել է

18 Սեպտեմբեր, 2020 21:52
Թուրքիայում 14 ռուսաստանցիների տեղափոխող ավտոբուսը շրջվել է

Թուրքիայում ռուսաստանցիներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել: Այս մասին РИА Новости-ին հայտնել Է Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը:

«Պատահարի մանրամասները պարզում ենք»,-հավելել Է գործակալության զրուցակիցը։

Վթարը տեղի է ունեցել ժամը 13։00-ի սահմաններում՝ Ալանիայի եւ Մանավգատի միջև։

Նախնական տվյալներով՝ ավտոբուսի վարորդը, որում 14 ռուսաստանցիներ էին, չի կարողացել կառավարել մեքենան, ինչի հետեւանքով մեքենան կողաշրջվել է։ Ընդ որում տուժել է 11 ռուս զբոսաշրջիկ, բոլորին տեղափոխել են հիվանդանոց։ Մեկ կնոջ մոտ կասկածվում է ուսի կոտրվածք, մյուսների մոտ ՝ ավելի թեթեւ վնասվածքներ, հավելել է գործակալության զրուցակիցը:

 

Լրահոս

Դիտել ավելին