Կարևոր իրադարձություններ

Ծննդկանի մահվան դեպքի կապակցությամբ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի պաշտոնական հաղորդագրությունը

18 Սեպտեմբեր, 2020 15:42
Ծննդկանի մահվան դեպքի կապակցությամբ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի պաշտոնական հաղորդագրությունը

Ս․թ․ 17.09.2020 , ժամը 12:25  30 ամյա ծննդկան Ա․Ս․  դիմել է ”Շենգավիթ”  ԲԿ (ախտորոշումը`   ԲԳԱ, ԲՍԱ,ԲՄԱ ծննդաբերության լատենտ փուլ),  հղիության 40-41 շաբաթական ժամկետում: Կինը նախկինում վիրահատվել է արտարգանդային հղիության կապակցությամբ: Հետվիրահատական շրջանում  «Ցեֆտրիաքսիոն»  հակաբիոտիկի նկատմամբ  տարել է անաֆիլաքսային շոկ,  որն ուղեկցվել է թոքերի այտուցով և սրտի կանգով: Առաջին անգամ կնոջը հաջողվել է փրկել :

Հաշվի առնելով երկարատև անջուր շրջանը և հիվանդության անամնեզը կնոջը ներարկվել է այլ խմբի հակբիոտիկ 500 մգ դեղաչափով՝ ըստ բժշկական պրոտոկոլի : Հիվանդության անամնեզը  նշված է եղել  ծննդկանի  բժշկական փաստաթղթերում:  Ներարկումից անմիջապես հետո հիվանդի վիճակը կտրուկ վատացել է: Գանգատվել է շնչահեղձության, խեղդոցի զգացումից , ունեցել է հազ, վերջույթների ցիանոզ , զարկերակային ճնշումը՝ 70/30 մմ․սնդ․ սյուն, PS 125 զարկ,  Sao 2-65%: Երեխան ծնվել է առողջ՝ 3100 գրամ քաշով և 50սմ հասակով:

Ծննդկանի մոտ ախտորոշվել է՝  վաղ հետծննդյան շրջան, վիճակ ժամկետային ծննդաբերությունից հետո, անաֆիլաքսիա, հարպտղաջրերով էմբոլիա -? :

Ձեռնարկված բոլոր հակաշոկային, վերակենդանացման միջոցառումները՝     1:15-05:40  ժամվա ընթացում  դրական արդյունք չեն տվել: Երեք անգամ գրանցվել է ծննդկանի սրտի կանգ, որը հնարավոր է եղել վերականգնել: 18․09․2020, ժամը 05:40 մոնիտորի վրա կրկին արձանագրվել է սրտի կանգ:  45 րոպե տևողությամբ սրտի ռիթմը վերականգնող միջոցառումները դրական արդյունք չեն տվել: Արձանագրվել է  ծննդկանի կենսաբանական մահը:

”Շենգավիթ” բժշկական կենտրոնը ցավում է տեղի ունեցածի կապակցությամբ և հայտնում իր խորին ցավակցությունը ծննդկանի ընտանիքի անդամներին , հարազատներին և մտերիմներին:

 

Լրահոս

Դիտել ավելին