Կարևոր իրադարձություններ

Կքրեականացվի ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը․ ԱԺ-ն ընդունեց օրինագիծը

17 Սեպտեմբեր, 2020 12:07
Կքրեականացվի ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը․ ԱԺ-ն ընդունեց օրինագիծը

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրինագիծը, որով առաջարկվում է քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը: 

121 կողմ ձայներով օրինագիծը ընդունվեց:

Նախագծով սահմանվում է, որ ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը պատժվում է ազատազրկմամբ` ութից տասը տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ համակարգչային համակարգի միջոցով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է ազատազրկմամբ տասից տասնչորս տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարել է կազմակերպված խումբը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, պատժվում է ազատազրկմամբ տասնչորսից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին