Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    491

  • EUR

    567
    579

  • RUB

    6,18
    6,43

Կարևոր իրադարձություններ

«Mercedes A160» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել լճում․ 32-ամյա վարորդը մահացել է

16 Սեպտեմբեր, 2020 19:25
«Mercedes A160» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել լճում․ 32-ամյա վարորդը մահացել է

Սեպտեմբերի 16-ին, ժամը 07։46-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Ջիլ-Ծափաթաղ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել լճում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ, Վարդենիս-Ծովագյուղ ավտոճանապարհի 42-րդ կմ-ին «Mercedes A160» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նունե Ա․, ծնված 1988 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել լճում:

Մինչ ջրափրկարարների դեպքի վայր հասնելը՝ Նունե Ա․-ի դին տեղի ուժերով դուրս է բերվել:

Ջրափրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և հատուկ տեխնիկայի օգնությամբ ջրից դուրս բերել ավտոմեքենան:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին