Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում 106 զինծառայող է ձերբակալվել. նրանք կասկածվում են ահաբեկչական համարվող գյուլենական «Ֆեթո» շարժման հետ համագործակցության մեջ

16 Սեպտեմբեր, 2020 16:21
Թուրքիայում 106 զինծառայող է ձերբակալվել. նրանք կասկածվում են ահաբեկչական համարվող գյուլենական «Ֆեթո» շարժման հետ համագործակցության մեջ

Թուրքիայի 34 նահանգներում իրավապահ ուժերի հատուկ գործողության շրջանակներում ձերբակալվել է 106 զինծառայող, որոնցից  82-ը` գործող, երկրում ահաբեկչական համարվող գյուլենական «Ֆեթո» շարժման հետ համագործակցելու կասկածանքով: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:

Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից իրականացված հետաքննության շրջանակներում կալանքի հրամանագրեր են արձակվել 132 կասկածյալի համար. նրանցից 82-ը գործող ծառայողներ են, 50-ը հեռացվել են Թուրքիայի զինված ուժերից և թոշակի անցել՝ «Ֆեթո»-ի տարբեր կառույցներում ներգրավվածության կասկածանքով:

Կասկածյալներից 106-ը բերման են ենթարկվել: Մյուս 26-ին բերման ենթարկելու համար սկսված գործողությունները ընթացքի մեջ են:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:  Նրա անվամբ էլ Թուրքիայում անվանում են գյուլենական կազմակերպությունը` «Ֆեթո»:

 

Լրահոս

Դիտել ավելին