Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    491

  • EUR

    566,5
    578,5

  • RUB

    6,06
    6,31

Կարևոր իրադարձություններ

Արոնյանը երրորդ տեղը զբաղեցրեց Champions Showdown օնլայն մրցաշարում

15 Սեպտեմբեր, 2020 16:55
Արոնյանը երրորդ տեղը զբաղեցրեց Champions Showdown օնլայն մրցաշարում

Սեպտեմբերի 11-13-ը տեղի ունեցավ շախմատի Champions Showdown մրցաշարը՝ Ֆիշերի արագ շախմատի կանոններով (ֆիգուրների դասավորությունը խաղից առաջ որոշում է համակարգիչը)։ 150.000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդով մրցաշարի կազմակերպիչը Սենթ-Լուիսի շախմատային ակումբն էր, իսկ մրցաշարն անցկացվում էր օնլայն։

Մրցաշարին մասնակցում էին աշխարհի ուժեղագույն շախմատիստներից 9-ը, որոնց միացել էր նաև աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը։ Մասնակիցների թվում էր նաև Լևոն Արոնյանը։

Առաջին երկու օրերի հանդիպումների արդյունքներով Լևոն Արոնյանը վաստակած 4,5 միավորով միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, սակայն մրցաշարի եզրափակիչ օրվա 3 պարտիաներում Արոնյանը վաստակեց ընդամենը մեկ միավոր և զիջեց առաջատարի դիրքերը։ Արոնյանը նախ ոչ-ոքի խաղաց Կասպարովի հետ, այնուհետև զիջեց Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշյե-Լագրավին։ Եզրափակիչ տուրում էլ սևերով չկարողացավ հաղթել աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենին և արդյունքում վաստակած 5,5 միավորով 3-4-րդ տեղերը կիսեց ԱՄՆ ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ։

Մրցաշարի հաղթողի կոչումը կիսեցին Կառլսենը և ԱՄՆ մեկ այլ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան, որոնք վաստակեցին 6-ական միավոր։

Գարի Կասպարովը մրցաշարում տարավ մեկ հաղթանակ, 5 պարտիա ավարտեց ոչ-ոքի և վաստակած 3,5 միավորով զբաղեցրեց 8-րդ տեղը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին