Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    491

  • EUR

    566,5
    578,5

  • RUB

    6,06
    6,31

Կարևոր իրադարձություններ

Ավարտվել է սեյսմակայուն և արդի չափորոշիչներին համապատասխան 5 դպրոցի շինարարությունը. Սուրեն Պապիկյան

14 Սեպտեմբեր, 2020 23:18
Հեղինակ՝ Սուրեն Պապիկյան
Ավարտվել է սեյսմակայուն և արդի չափորոշիչներին համապատասխան 5 դպրոցի շինարարությունը. Սուրեն Պապիկյան

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

«Ուսումնական նոր տարվա մեկնարկի կապակցությամբ ուրախությամբ հայտնում եմ, որ ավարտվել է սեյսմակայուն և արդի չափորոշիչներին համապատասխան 5 դպրոցի շինարարությունը:

Երևանի 153-րդ և Վանաձորի 7-րդ դպրոցները պատրաստ են իրենց դռները բացել աշակերտների առջև, իսկ Կապանի 7-րդ, Նոր Խարբերդի 2-րդ և Գավառի 2-րդ դպրոցները շահագործման կհանձնվեն գույքով համալրվելուց հետո։

Դպրոցները վերակառուցվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տարածքային զարգացման հիմնադրամի և Ասիական զարգացման բանկի համագործակցությամբ՝ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով։

Բարի երթ ձեզ, սիրելի աշակերտներ»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին