Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Վանաձորում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը

13 Սեպտեմբեր, 2020 17:50
Վանաձորում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը

Սեպտեմբերի 13-ին, ժամը 12։27-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Միզամի փողոցի վերջնամասում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել դեպի մոտակա ձորակը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտյոմ Ջ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված։ 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին