Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
Հարգելի ՛ հայրենակիցներ
Այսօր ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանի ուղեկցությամբ այցելել եմ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության՝ Ջերմուկի տարածաշրջանում գործող տոհմային անասնապահական ֆերմա՝ ծանոթանալու արտադրության գործընթացին և ծրագրերին։
Հետաքրքիր էր «Սերմից՝ սեղան» հայեցակարգը, որը դրված է ընկերության գործունեության հիմքում: Մեր երկրի պարենային անվտանգությանն ուղղված աշխատանքներում, կարծում եմ, արժե հաշվի առնել այդ սկզբունքը:
Ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ քննարկել ենք մի շարք հարցեր, որոնք առնչվում են գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը ու ներդրումային ծրագրերին, ֆերմերային տնտեսությունների նախագծերի իրականացման հեռանկարներին և այլն: