Կարևոր իրադարձություններ

Հաստատ դա ՀՀ վարչապետի հետ չենք քննարկել. Արայիկ Հարությունյանը՝ Վանեցյանին չընդունելու մասին

02 Սեպտեմբեր, 2020 18:07
Հաստատ դա ՀՀ վարչապետի հետ չենք քննարկել. Արայիկ Հարությունյանը՝ Վանեցյանին չընդունելու մասին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասյօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձավ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին պաշտոնապես չընդունելու որոշմանը.

«Եկեք չկարեւորենք, թե որեւէ քաղաքական ուժի ղեկավարի հանդիպել ենք, չենք հանդիպել, ինչ ենք խոսել»:

Հարցին՝ արդյոք նման դեպքում համաձայնեցնում է խնդիրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նա պատասխանեց.

«Հաստատ դա ՀՀ վարչապետի հետ չենք քննարկել, որովհետեւ մենք շատ ավելի կրեւոր հարցերից ենք խոսում՝ բանակի, սպառազինության, ռազմավարական տնտեսական ծրագրեր եւ այլն: Ներքաղաքական այդ թեմաները մենք երբեք չենք քննարկել: Իհարկե, կարող է մեկ-մեկ հարցնում ենք՝ ինչ կա-չկա երկրում, բայց դա  չի նշանակում, որ այդ մանրուքների մասին պետք է խոսենք:

 

Լրահոս

Դիտել ավելին