Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արարատ Միրզոյանին

01 Սեպտեմբեր, 2020 20:15
Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արարատ Միրզոյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  սեպտեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Երկրի ղեկավարը ողջունել է ՀՀ Խորհրդարանի նախագահին՝ Հանրապետության օրվան ընդառաջ Արցախ ժամանելու առթիվ՝ նշելով, որ, չնայած համավարակի պատճառով չեղարկվել է տոնական բոլոր միջոցառումների անցկացումը, սեպտեմբերի երկուսը դրանով չի կորցնում համահայկական տոն լինելու խորհուրդը, քանի որ Արցախի անկախությունը նվաճում էր, որը ողջ հայության համար մեծ երազանքի իրականացում դարձավ:

Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ կարեւորվել է միջխորհրդարանական կապերի հետագա զարգացման ու ընդլայման անհրաժեշտությունը, ինչն ունի ներքին եւ արտաքին քաղաքական կարեւոր նշանակություն:

 

Լրահոս

Դիտել ավելին