Կարևոր իրադարձություններ

Փրկարարները Արագած լեռ տանող ճանապարհին մնացած 4 քաղաքացիներին իջեցրել են անվտանգ տարածք

30 Օգոստոս, 2020 18:55
Փրկարարները Արագած լեռ տանող ճանապարհին մնացած 4 քաղաքացիներին իջեցրել են անվտանգ տարածք

Օգոստոսի 30-ին, ժամը 09:44-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարոտ գյուղի ջրվեժից Արագած լեռ տանող ճանապարհին 4 քաղաքացի ճանապարհի դժվարամատչելիության պատճառով չեն կարողանում ինքնուրույն իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացիներ Հրանտ Վ․-ին (ծնված 1991 թ.), Մերի Ն․-ին (ծնված 1984 թ.), Աղասի Ք․-ին (ծնված 1984 թ.) և Եղիշե Ք․-ին (ծնված 1978 թ.) իջեցրել են անվտանգ տարածք։

 

Լրահոս

Դիտել ավելին