Կարևոր իրադարձություններ

Երևան քաղաքի բնակարաններից մեկում 57-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

29 Օգոստոս, 2020 15:37
Երևան քաղաքի բնակարաններից մեկում 57-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Օգոստոսի 29-ին, ժամը 11։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգասենյակի հատակին հայտնաբերել Մամիկոն Հ․-ի (ծնված 1963 թ․) դին։

 

Լրահոս

Դիտել ավելին