Կարևոր իրադարձություններ

Երևանում գիշերը պայթեցման եղանակով փորձել են բանկոմատ թալանել

28 Օգոստոս, 2020 22:41
Երևանում գիշերը պայթեցման եղանակով փորձել են բանկոմատ թալանել

Օգոստոսի 26-ին, ժամը 04։25-ի սահմաններում, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Նորք- Մարաշի Արմենակյան փողոցում, ըստ նախնական տեղեկությունների՝ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության մոտ պայթյունի ձայն է լսվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նշված փողոց են մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խմբերը, ովքեր պարզել են, որ ժամը 04։35-ի սահմաններում Արմենակյան փողոցի127 հասցեում գործող բանկոմատը պայթեցման եղանակով փորձել են բացել։

Աղբյուրի տեղեկություններով՝ բանկոմատը վնասվել է, սակայն հանցագործը կամ հանցագործները չեն կարողացել իրենց գործն ավարտին հասցնել։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին