Կարևոր իրադարձություններ

Լոռու մարզում խոտով բարձված «ԳԱԶ-66»-ը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 2 վիրավոր

28 Օգոստոս, 2020 00:12
Լոռու մարզում խոտով բարձված «ԳԱԶ-66»-ը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Օգոստոսի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 18։45-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ 44-ամյա Սեյրան Հ․-ն իր կողմից վարած խոտով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենայով Ակներ թաղամասից մոտ 14 կմ հեռավորության վրա գտնվող «Ակներասար» հանդամասի «Նավի դոշ» կոչվող տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շուրջ 30 մետր գլորվելով, հայտնվել ձորակում։

Վթարի հետևանքով Սեյրան Հ․-ն տեղում մահացել է, իսկ ուղևորներ՝ Ալավերդի քաղաքի բնակիչ 28-ամյա Նարեկ Դ․-ն և 23-ամյա Ռաֆայել Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին