Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    491

  • EUR

    566,5
    578,5

  • RUB

    6,06
    6,31

Կարևոր իրադարձություններ

Վթար Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ

27 Օգոստոս, 2020 10:57
Վթար Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ

Օգոստոսի 26-ին, ժամը 21։29-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 21-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 21-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 21-09» (վարորդ՝ Ռաֆիկ Խ․, ծնված 1997 թ․) և «Mercedes» (վարորդ՝ Ռուդիկ Ե․ ծնված 1957 թ․) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև «ՎԱԶ 21-09» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ Ռաֆիկ Խ․-ն տեղում մահացել է։

Փրկարարները Ռաֆիկ Խ․-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին