Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Աշակերտների դիմակ կրելու պայմանը դեռ քննարկվում է. ԿԳՄՍ նախարարի տեղակալ

26 Օգոստոս, 2020 14:00
Աշակերտների դիմակ կրելու պայմանը դեռ քննարկվում է. ԿԳՄՍ նախարարի տեղակալ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ասել է, որ դպրոցներում աշակերտների դիմակ կրելու մասով ԿԳՄՍՆ-ն դեռ քննարկումներ է վարում: Մինչև սեպտեմբերի 15-ը կավարտեն գործընկերների հետ բանակցելը և կհայտարարեն վերջնական որոշում։  

«Ինչպես բոլոր հաստատություններում, դպրոցներում ևս կանոնների պահպանման վերահսկողությունն իրականացնելու է տեսչական մարմինը՝ պարբերաբար այցելություններով։ Սկզբում սա կրելու է աջակցող բնույթ, մենք միտում չունենք տուգանելու, կրթական հաստատություններում ուսուցողական մոտեցում է պետք»․- նշել է նա: 

Ինչ վերաբերում է ախտահանիչ միջոցների ձեռք բերմանը՝ դպրոցները նախորդ ուստարվա երկրորդ կիսամյակին հեռավար են գործել, ունեն խնայած միջոցներ, որոնք էլ կուղղվեն անհրաժեշտ պարագաների ձեռք բերմանը։

Ռիսկային խմբում գտնվող ուսուցիչները ընտրության հնարավորություններ կունենան. նրանց առաջարկվել է դպրոց հաճախել հատուկ պաշտպանիչ միջոցներով, որոնք պետությունը կտրամադրի, կամ դասերը հեռավար կազմակերպել, եթե դպրոցը կկարողանա ապահովել այդ պայմանները։ Մյուս տարբերակն այն է, որ այս ուսուցիչները կարող են ընտրել ուղղակի աշխատանքի չներկայանալը, որի դեպքում, «Աշխատանքային օրենսգրքով» սահմանված կարգով՝ կներգրավվեն փոխարինող ուսուցիչներ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին