Կարևոր իրադարձություններ

ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը ստուգայց է կատարել 5-րդ զորամիավորման N զորամասի մարտական հենակետերում (լուսանկարներ)

24 Օգոստոս, 2020 20:05
ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը ստուգայց է կատարել 5-րդ զորամիավորման N զորամասի մարտական հենակետերում (լուսանկարներ)

Oգոստոսի 22-ին ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը ստուգայց է կատարել 5-րդ զորամիավորման N զորամասի մարտական հենակետերում։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա․Փիլոյանը Անդրանիկ Մակարյանին ներկայացրել է սահմանագծի օպերատիվ իրավիճակը, դիրքերում ընթացող ամրաշինական աշխատանքներն ու անձնակազմի մարտական պատրաստականությունը։

Գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը բարձր է գնահատել ընթացիկ աշխատանքները, զինծառայողների պատրաստվածության մակարդակը և հանձնարարականներ է տվել  ծառայությունն ավելի արդյունավետ կազմակերպելու համար:  

 

Լրահոս

Դիտել ավելին