Կարևոր իրադարձություններ

ՀՀ զորամասերից մեկում ժամկետային զինծառայողը կորցրել է գիտակցությունը. նրա կյանքը փրկել չի հաջողվել․ ՀՀ ՊՆ

22 Օգոստոս, 2020 14:25
ՀՀ զորամասերից մեկում ժամկետային զինծառայողը կորցրել է գիտակցությունը. նրա կյանքը փրկել չի հաջողվել․ ՀՀ ՊՆ

Օգոստոսի 21-ին, ժամը 15:00-ի սահմաններում,  ՀՀ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Գասպարի Բաղդասարյանը  (ծնված 2001թ), կորցրել է գիտակցությունը: Ժամկետային զինծառայողը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական  հոսպիտալ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին