Կարևոր իրադարձություններ

Տավուշի մարզպետն արտահերթ խորհրդակցություն է անցկացրել Խաշթառակում երեխաների ծեծի դեպքի առնչությամբ

22 Օգոստոս, 2020 13:03
Տավուշի մարզպետն արտահերթ խորհրդակցություն է անցկացրել Խաշթառակում երեխաների ծեծի դեպքի առնչությամբ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան հրավիրել է արտահերթ խորհրդակցություն մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, երեխաների իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Տավուշի մարզպետարանի տարածած հաղորդագրությունից։

Քննարկվել է Խաշթառակ համայնքում մանկահասակ երեխաներին ծեծի ենթարկելու դեպքը:

«Բոլորիս ցնցած այս դեպքը ցույց է տալիս, որ այս ոլորտում խնդիրներ ունենք, սա նաև երեխաների պաշտպանության համակարգի բացթողման արդյունք է: Ընտանիքի խնդրի լուծմանը զուգընթաց պետք է գույքագրել և անմիջապես լուծել բոլոր նմանատիպ խնդիրները»,- նշել է մարզպետը:

Նշանակվել է ծառայողական քննություն, տրվել են ցուցումներ և առաջադրանքներ, դրանք կատարելու համար 1 շաբաթ ժամանակ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին