Կարևոր իրադարձություններ

Բելառուսում մի քանի տասնյակ լրատվական կայքեր են արգելափակվել

22 Օգոստոս, 2020 12:38
Բելառուսում մի քանի տասնյակ լրատվական կայքեր են արգելափակվել

Բելառուսի իշխանությունները երկրի տարածքում արգելափակել են ավելի քան քառասուն տեղեկատվական կայք: Այս մասին հայտնում է Tut.by-ը։

Նշվում է, որ որոշ կայքեր մուտք գործելիս նախազգուշացվում է, որ «տեղեկատվական ռեսուրսին հասանելիությունը սահմանափակված է՝ Բելառուսի Հանրապետության Տեղեկատվության նախարարության որոշման հիման վրա, որն ընդունվել է՝ «ԶԼՄ-ների մասին» օրենքի համաձայն»։

Արգելափակվածների ցուցակում տեղ են գտել այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են՝ «Ազատություն ռադիոկայանը», «Մեդիազոն», «Բելսատ», «Եվրառադիոն» ինչպես նաև «Գոլոս» ինտերնետային հարթակը, որն անցկացրել է հանրապետության նախագահի անցած ընտրություններում ձայների այլընտրանքային հաշվարկը:

 

Լրահոս

Դիտել ավելին