Կարևոր իրադարձություններ

Խոսվում է՝ սպանված ադրբեջանցի քրեական հեղինակության ցուցումով էր տեղի ունեցել հայկական ծիրանի ցուցադրաբար տրորելը․ Կարեն Հովհաննիսյան

21 Օգոստոս, 2020 23:55
Հեղինակ՝ Կարեն Հովհաննիսյան
Խոսվում է՝ սպանված ադրբեջանցի քրեական հեղինակության ցուցումով էր տեղի ունեցել հայկական ծիրանի ցուցադրաբար տրորելը․ Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Ադրբեջանից քրեական հեղինակությունը Նադիր Սալիֆովը (Լոթու Ղուլի) օգոստոսի 19-ի գիշերը սպանվել է Թուրքիայի Անթալիա քաղաքի Սերիք շրջանի հյուրանոցներից մեկի ռեստորանում։ Նրան կրակել են գլխից։

Նրան սպանելու մեջ կասկածվում են նրա թիկնապահը և վարորդը։ Թիկնապահ Ամիր Համիդլիին և վարորդ Խայան Զեյրալովին ոստիկանությունը բռնել է Անթալիա-Դենիզլի ճանապարհին։

Նշեմ , որ Նադիր Սալիֆովը պատվիրել էր մեկ այլ քրեական հեղինակություն՝ Ռովշան Ջանիևի (Լենքորնասկի) սպանությունը, որը տեղի ունեցավ 2016թ․-ի օգոստոսի 18-ին։ Իսկ Ռովշան էլ համարվում էր մեկ այլ քրեական հեղինակության՝ Դեդ Հասանի, սպանության պատվիրատուն։

Նադիր Սալիֆովի դեմ 2016թ․-ից հետո Ռովշանի եղբայրները երկու անգամ կազմակերպվել են մահափորձ, որը կանխվել է ոստիկանության կողմից։

Նադիր Սալիֆովը վերահսկում էր ԱՊՀ տարածքի , մասնավորապես ՌԴ-ի , Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և այլն, միրգ-բանջարեղենի շուկաները։

Խոսվում է նաև, որ հենց նրա ցուցումով էր տեղի ունեցել տավուշյան մարտերի ժամանակ հայկական ծիրանի ցուցադրաբար տրորելը և հայկական պետհամարանիշներով բեռնատարների արգելքը դեպի միրգ-բանջարեղենի շուկաներ»։

 

Լրահոս

Դիտել ավելին