Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար ՀՀ նախագահի նստավայրի դիմաց. կան վիրավորներ

21 Օգոստոս, 2020 22:54
Խոշոր ավտովթար ՀՀ նախագահի նստավայրի դիմաց. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 16:40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ նախագահի նստավայրի հարևանությամբ, բախվել են 22-ամյա Վիգեն Զիրոյանի վարած Mercedes ե 350 մակնիշի 01 VM 002 համարանիշի, 56-ամյա Հովիկ Ալեքսանյանի վարած Lexus RX 350 մակնիշի 01 XX 107 համարանիշի և 37-ամյա Էդգար Ոսկանյանի վարած մարդատար ГАЗель մակնիշի ավտոմեքենան: Ի

Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Նշվում է, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողներն ու նույն գումարտակի 0205 պարեկայինի աշխատակիցները: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին