Կարևոր իրադարձություններ

Ռազմական ապստամբություն Մալիում․ ձերբակալվել են երկրի նախագահը և վարչապետը

18 Օգոստոս, 2020 22:59
Ռազմական ապստամբություն Մալիում․ ձերբակալվել են երկրի նախագահը և  վարչապետը

Օգոստոսի 18-ին Բամակոյի (Մալիի մայրաքաղաք) արվարձանում գտնվող բանակային ստորաբաժանումները ապստամբություն են սկսել և ուղևորվեցին դեպի մայրաքաղաք: Ավելի ուշ ապստամբների առաջնորդը հայտարարել է նախագահի և վարչապետի ձերբակալության մասին:

Ավելի վաղ տեղական ու արևմտյան լրատվամիջոցները հայտնել են, որ Մալիի մայրաքաղաք Բամակոյի մոտակայքում գտնվող ռազմական բազայում ապստամբություն է բարձրացել: Ապստամբները ձերբակալել են մի շարք նախարարների ու բարձրաստիճան սպաների:

Հիշեցնենք, որ Մալիում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2020թ. հուլիսին: Բողոքավորները պահանջում էին գործող նախագահի հրաժարականը:


 

 

Լրահոս

Դիտել ավելին