Կարևոր իրադարձություններ

1-ին զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ. ՀՀ ՊՆ

18 Օգոստոս, 2020 20:29
1-ին զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ. ՀՀ ՊՆ

Oգոստոսի 17-ին 1-ին զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ: Զորամիավորման ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի: Անձնակազմը հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և գործել մարտական հաշվարկի համաձայն: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Հրամանատարական կազմը ստուգել է զինծառայողների պատրաստվածության աստիճանը, հրահանգավորել և թերությունները շտկելու ցուցումներ տվել:

 

Լրահոս

Դիտել ավելին