Կարևոր իրադարձություններ

Բելառուսի ՆԳՆ-ն հայտնել է երկրում բողոքի ակցիաների երրորդ զոհվածի՝ 19-ամյա տղայի մասին

18 Օգոստոս, 2020 18:24
Բելառուսի ՆԳՆ-ն հայտնել է երկրում բողոքի ակցիաների երրորդ զոհվածի՝ 19-ամյա տղայի մասին

Բելառուսի ՆԳՆ-ն հայտնել է երկրում բողոքի ակցիաների երրորդ զոհվածի՝ 19-ամյա տղայի մասին, որը մեքենայի տակ էր ընկել օգոստոսի 16-ի գիշերը: Այս մասին հայտնում է Pravda-ն։

«Օգոստոսի 16-ին, ժամը 3.20-ի սահմաններում, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Պարտիզանի պողոտայում վրաերթի է ենթարկել 19-ամյա հետիոտնի, որը, նախնական տեղեկություններով, գտնվել է ճանապարհի երթևեկելի հատվածում: Ստացված վնասվածքներից հետիոտնը տեղում մահացել է։

Հայտնի է, որ ճանապարհին գտնվող տղամարդը վերջին օրերին Մինսկում անցկացվող զանգվածային միջոցառումների մասնակից է եղել ։

Վրաերթի ժամանակ երիտասարդը գտնվել է փողոցի բանուկ հատվածում: Նրան նկատել է Volkswagen-ի վարորդը, ով նախազգուշացրել է հնարավոր վտանգի մասին՝ խնդրելով վերադառնալ մայթ: Սակայն երիտասարդը անտեսել է նրա խորհուդը և որոշ ժամանակ անց ընկել, վրաերթի է եթարկվել մեկ այլ մեքենայի կողմից»,- գրել է Բելառուսի ՆԳՆ մամուլի խոսնակը՝ Telegram-ի իր ալիքում։


 

Լրահոս

Դիտել ավելին