Կարևոր իրադարձություններ

Դիլիջանի ոլորանների ճանապարհահատվածում կառուցված ապօրինի շինությունն ապամոնտաժվում է․ Ռոմանոս Պետրոսյան

15 Օգոստոս, 2020 19:27
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
Դիլիջանի ոլորանների ճանապարհահատվածում կառուցված ապօրինի շինությունն ապամոնտաժվում է․ Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․ 

Հենց այս պահին ընթանում է Երևան֊Թբիլիսի միջպետական ճանապարհի, Դիլիջանի ոլորանների ճանապարհահատվածում կառուցված ապօրինի շինությունը։

➡️ Այսօր առավոտյան, Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցիս սկզբում դիտարկեցի այս հատվածում տեղակայված ապօրինի այն կառույցները, որոնք գտնվում են «Դիլիջան» ազգային պարկի սահմաններում և չունեն համապատասխան փաստաթղթեր։

Տեղում հանձնարարեցի անհապաղ զբաղվել առկա խնդրով։ Արդեն օրվա երկրորդ կեսին սկսվել է մատնանշած կառույցի ապամոնտաժումը։
Պարզվել է, որ կառուցապատողը նման շինություն կառուցելու, ինչպես նաև ռելյեֆային որևէ փոփոխություն իրականացնելու իրավունք չի ունեցել։

Ապամոնտաժման աշխատանքները կավարտվեն մինչև օրվա վերջ:

#պաշտպանված_շրջակա_միջավայր ունենալո՛ւ ենք

 

Լրահոս

Դիտել ավելին