Կարևոր իրադարձություններ

Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Բելառուսի իրավիճակը

15 Օգոստոս, 2020 15:11
Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Բելառուսի իրավիճակը

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Բելառուսի իրավիճակը: Այս մասին հայտնում է  Sputnik Беларусь-ը։

Ավելի վաղ Բելառուսի առաջնորդը Մինսկում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ երկրի դեմ «ագրեսիա է ծավալվում», և որ ինքը պետք է խոսի Պուտինի հետ: Լուկաշենկոն նշել է, որ նախագահական ընտրությունների արդյունքներով հուզումների հետ կապված իրավիճակը սպառնում է «ոչ միայն Բելառուսին», այլև ամբողջ միութենական պետությանը:

Բելառուսի նախագահը երկրի իրադրության մեջ «արտաքին միջամտության տարրեր» է նկատել: Նա նաև ուշադրություն է հրավիրել սոցցանցերում ֆեյքերի վրա, որոնք հայտնվում են այնտեղ, որպեսզի «ժողովուրդը ստեղծի այս նողկալի տրամադրությունը»: Լուկաշենկոյի խոսքով՝ այս ամենը զանգվածային ակցիաների համակարգողների մասնագիտական աշխատանքն է:

 

Լրահոս

Դիտել ավելին