Կարևոր իրադարձություններ

Ազգային Ժողովը մերժեց «Լուսավոր Հայաստան»-ի արտակարգ դրությունը չեղարկելու առաջարկը

12 Օգոստոս, 2020 19:07
Ազգային Ժողովը մերժեց «Լուսավոր Հայաստան»-ի արտակարգ դրությունը չեղարկելու առաջարկը

ՀՀ Ազգային ժողովում ավարտվել է արտակարգ դրության իրավական ռեժիմը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկումը։ Արտակարգ դրությունը երկարաձգելը անիմաստ համարելու հիմքով այն չեղարկելու առաջարկ էր ներկայացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Խմբակցությունն առաջարկի հիմնավորման մեջ նշել էր, որ անիմաստ է համարում արտակարգ դրության երկարաձգումը: ԼՀԿ-ի առաջարկին միացավ նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, իսկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենք դեմ ենք քվեարկելու առաջարկին:

Առաջարկը չընդունվեց 22 «կողմ» և «68» դեմ ձայներով:

 

Լրահոս

Դիտել ավելին