Կարևոր իրադարձություններ

Պավել Մանուկյանին դատապարտել՝ 9, Վարուժան Ավետիսյանին՝ 8 տարի 9 ամիս, Սմբատ Բարսեղյանին՝ ցմահ ազատազրկման. հրապարակվեց մեղադրական ճառը

12 Օգոստոս, 2020 18:35
Պավել Մանուկյանին դատապարտել՝ 9, Վարուժան Ավետիսյանին՝ 8 տարի 9 ամիս, Սմբատ Բարսեղյանին՝ ցմահ ազատազրկման. հրապարակվեց մեղադրական ճառը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ օգոստոսի 12-ին, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, ավարտվեց «Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով դատական նիստը։ Դատախազները հրապարակեցին իրենց մեղադրական ճառը՝ դատարանին միջնորդելով «Սասնա ծռերի» անդամներին ազատազրկել՝ 8 տարի 6 ամսից մինչև ցմահ։

Մասնավորապես մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը պահանջեց Էդվարդ Գրիգորյանին դատապարտել 8 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Արեգ Կյուրեղյանին ևս` 8 տարի 6 ամիս, Պավել Մանուկյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման, Սեդրակ Նազարյանին` 9 տարվա, Մխիթար Ավետիսյանին` 8 տարի 9 ամսվա ազատազրկման: Դատախազը միջնորդեց Վարուժան Ավետիսյանին դատապարտել 8 տարի 9 ամիս ազատազրկման, Արմեն Բիլյանին` 21 տարվա, Սմբատ Բարսեղյանին` զմահ ազատազրկման, Գագիկ Եղիազարյանին՝ 8 տարի 6 ամիս ժամկետով, իսկ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել անձի մահվան հիմքով:

Մեղադրանքի կողմը պահանջեց խմբի անդամներին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը):

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին