Կարևոր իրադարձություններ

Չայնիի ոլորաններում բախվել են Toyota Camry–ն ու Toyota Alphard-ը. կա վիրավոր

11 Օգոստոս, 2020 22:47
Չայնիի ոլորաններում բախվել են Toyota Camry–ն ու Toyota Alphard-ը. կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 18:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել են Toyota Camry մակնիշի 01 ZZ 252 համարանիշի և Toyota Alphard մակնիշի 88 MC 886 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Toyota Alphard-ը մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել է ճանապարհի բետոնե հենապատին, իսկ 1 հոգի քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին