Կարևոր իրադարձություններ

«Վեոլիա ջուր» ՓԲ ընկերությունը դիմել է ՀԾԿՀ-ին՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման սակագները անփոփոխ թողնելու առաջարկով

11 Օգոստոս, 2020 19:32
«Վեոլիա ջուր» ՓԲ ընկերությունը դիմել է ՀԾԿՀ-ին՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման սակագները անփոփոխ թողնելու առաջարկով

«Վեոլիա ջուր» ՓԲ ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկել է 2021թ. համար անփոփոխ թողնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագները: Այս մասին ընկերության դիմումը հրապարակված է հանձնաժողովի պաշտոնական կայքում:

Դիմումում նշված է, որ հաշվարկի արդյունքում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման մանրածախ ծառայությունների մատուցման սակագների գումարային մեծությունը կազմում է 179.283 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն), որի տարբերությունը 2020թ. գործող սակագնի նկատմամբ կազմում է 0,4%:

«ՀԾԿՀ որոշմամբ՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին տրամադրված լիցենզիայի պայմանների համաձայն, եթե որևէ հաշվարկային տարվա համար հաշվարկված մանրածախ ծառայությունների մատուցման ճշգրտված գումարային սակագնի և գործող գումարային սակագնի տարբերությունը չի գերազանցում 0,5%-ը, ապա տվյալ հաշվարկային տարվա համար վերահաստատվում են ծառայությունների մատուցման գործող սակագները: Ելնելով նշվածից՝ խնդրում ենք 2021թ. համար գործող սակագները թողնել անփոփոխ»,- նշված է ընկերության ներկայացրած դիմումի մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին