Կարևոր իրադարձություններ

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 200-ի

10 Օգոստոս, 2020 18:25
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 200-ի

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 200-ի, հայտարարել է Լիբանանի նահանգապետ Մարվան Աբբուդը, գրում է BBC-ն։

Նշվում է, որ կան տասնյակ անհայտ կորածներ, այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ։ Լիբանանի բանակը Բեյրութի նավահանգստում դադարեցրել է փրկարարական գործողությունների փուլը, որտեղ տեղի էր ունեցել պայթյունը:

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել նախօրեին: Հետաքննության նախնական տվյալներով՝ պայթյունը սկսվել է նավահանգստի պահեստներում՝ հասնելով նաև ամոնիումի նիտրատի պահեստին, որն էլ պայթել և բռնկվել է: 

 

Լրահոս

Դիտել ավելին