Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Աստղիկ բժշկական կենտրոնը վերադառնում է իր բնականոն աշխատանքին

10 Օգոստոս, 2020 17:49
Աստղիկ բժշկական կենտրոնը վերադառնում է իր բնականոն աշխատանքին

Աստղիկ ԲԿ-ն վերադառնում է իր բնականոն աշխատանքին՝ կրկին դառնալով «No covid» կլինիկա, տեղեկացնում է ԲԿ մամուլի ծառայությունը։

«Երկու ամիս շարունակ ՀՀ ԱՆ ծրագրով և աջակցությամբ կենտրոնն ընդունեց covid19 վարակակիր ծանր հիվանդներին՝ այս նպատակի համար ստեղծելով հատուկ ինֆեկցիոն թոքաբանության բաժանմունք: Ուղեկցող հիվանդություներով ծանր դեպքերը տեղափոխվում էին այստեղ՝ հաշվի առնելով բժշկական կենտրոնի տեխնիկական ու մասնագիտական հնարավորությունները:

Հունիս և հուլիս ամիսների ընթացքում Աստղիկ ԲԿ ինֆեկցիոն թոքաբանության բաժանմունքում առողջացավ կորոնավիրուսով վարակված 250 հիվանդ, ովքեր ամենածանր դեպքերի թվում էին:

Ամփոփելով երկամսյա արդյունքները՝ Աստղիկ ԲԿ թոքաբանության բաժանմունքն անցնում է իր նախկին ծավալներին ու աշխատանքին, քանի որ կորոնավիրուսով վարակակիրների այլևս չի ընդունելու:

Աստղիկ ԲԿ-ն պատրաստ դիմագրավելու ցանկացած բարդ իրավիճակի և անհրաժեշտության դեպքում կրկին ամբողջովին ներգրավվելու հիվանդության դեմ պայքարին:

Բոլոր դեպքերում, պացիենտների անվտանգության նպատակով կենտրոնում շարունակվում են կանխարգելիչ միջոցառումներն ու անվտանգության նորմերի պահպանումը»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին