Կարևոր իրադարձություններ

Վլադիմիր Գասպարյանի՝ Ազատություն ռ/կ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու մասով քրեական գործ է հարուցվել

10 Օգոստոս, 2020 12:16
Վլադիմիր Գասպարյանի՝ Ազատություն ռ/կ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու մասով քրեական գործ է հարուցվել

ՀՀ նախկին Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը)։ Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության  ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Ջանոյանը նշեց, որ կատարվում է քննություն։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին, Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների աշխատանքը խոչընդոտել է Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

Վերջինս վարել է տրանսպորտային միջոցը լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ «գյուլլել», «սատկացնել», ինչպես նաև հայհոյանքներով պահանջել իր առանձնատունը ցույց չտալ։ «Ազատությունն» իր աշխատանքի խոչընդոտման այս փաստի վրա է հրավիրում Ոստիկանության ուշադրությունը։

 

Մարիամ Մելքումյան

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին