Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեյրութի՝ Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանում:
Լիբանանի խորհրդարանի ՀՅԴ-ական պատգամավոր Հակոբ Թերզյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են դիմավորում Հայաստանից ժամանած պաշտոնյաներին եւ բեռնաթափում ինքնաթիռը: