Կարևոր իրադարձություններ

Սևանի «Լավանդա-Սիթի» հանգստյան գոտու տնակներից մեկում հայտնաբերվել է 26-ամյա երիտասարդի դի

08 Օգոստոս, 2020 10:00
Սևանի «Լավանդա-Սիթի» հանգստյան գոտու տնակներից մեկում հայտնաբերվել է 26-ամյա երիտասարդի դի

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 6-ին «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ստացած ահազանգի փաստով:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 07:25-ին նշված կենտրոնից հայտնել են, որ բժիշկների շտապօգնության խումբը կանչով մեկնել է «Լավանդա-Սիթի» հանգստյան գոտի, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի:

Ոստիկաններն ու քննիչները նշված հանգստյան գոտում գտնվող տնակներից մեկում հայտնաբերել են Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Գաբրիել Հ.-ի դին՝ քթի և բերանի շրջանում արյան հետքերով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին