Կարևոր իրադարձություններ

Օնիկ Գասպարյանը հետևել է դեսանտագրոհային ստորաբաժանումների վարժանքներին (լուսանկարներ)

07 Օգոստոս, 2020 18:15
Օնիկ Գասպարյանը հետևել է դեսանտագրոհային ստորաբաժանումների վարժանքներին (լուսանկարներ)

Օգոստոսի 7-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հետևել է դեսանտագրոհային ստորաբաժանումների վարժանքներին: Հանրապետության հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամիավորումներից մեկում անցկացվել է մարտավարական զորավարժություն դեսանտագրոհային ուժերի, ռազմական ավիացիայի, հրետանային, հրաձգային և մոտոհրաձգային ստորաբաժանումների ներգրավմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:

ԶՈՒ ԳՇ պետը հետևել է զորավարժության ...

ԶՈՒ ԳՇ պետը հետևել է զորավարժության ...

Սցենարի համաձայն, հակառակորդը գրավել է հայկական հենակետ և զբաղեցրել նպաստավոր պայմաններ առաջ շարժվելու համար: Հայկական ուժերն անցել են արագ հակագրոհի մի շարք ուղղություններից՝ ճնշելով հակառակորդին և սահմանված ժամկետից շուտ ազատագրել պայմանական գրավված դիրքը:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հետևել է ...

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստությունը և մարտունակությունը, ինչպես նաև համապատասխան ցուցումներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին:

 

Լրահոս

Դիտել ավելին