Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    491

  • EUR

    567
    579

  • RUB

    6,18
    6,43

Կարևոր իրադարձություններ

Լիբանան են այցելելու կառավարության, Ազգային ժողովի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչները. Տիգրան Ավինյան

07 Օգոստոս, 2020 14:48
Հեղինակ՝ Տիգրան Ավինյան
Լիբանան են այցելելու կառավարության, Ազգային ժողովի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչները. Տիգրան Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն ՀՀ կողմից Լիբանանին օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ:

Նախատեսվում է հումանիտար աջակցությամբ երեք ինքնաթիռի թռիչք: Առաջին թռիչքը պլանավորված է շաբաթ օրը երեկոյան, հաջորդ թռիչքը նախատեսվում է իրականացնել օգոստոսի 11-ին, ևս մեկ թռիչք կիրականացվի կրկին հաջորդ շաբաթվա ընթացքում: Առաջին թռիչքով ունենալու ենք մինչև 12 տոննա բեռ, որը պետք է տեղափոխվի Լիբանան:

Լիբանան են այցելելու կառավարության, Ազգային ժողովի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչները, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին, ինչպես նաև Լիբանանի կառավարության և տեղի հայ համայնքի հետ հանդիպումների արդյունքում հստակեցնեն, թե այլ ինչ միջոցների կարիք կա ինչպես Լիբանանի կառավարությանը, այնպես էլ տեղի հայ համայնքին աջակցելու համար:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին