Կարևոր իրադարձություններ

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 135-ի, 5000 մարդ վիրավորվել է

05 Օգոստոս, 2020 23:20
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 135-ի, 5000 մարդ  վիրավորվել է

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 135-ի, 5000 մարդ  վիրավորվել է: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Լիբանանցի պաշտոնյաները մահվան թվերի աճ են կանխատեսում, քանի որ փլատակներում որոնողական աշխատանքները շարունակում են։ ապաստարան տրամադրելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել նախօրեին: Հետաքննության նախնական տվյալներով՝ պայթյունը սկսվել է նավահանգստի պահեստներում՝ հասնելով նաև ամոնիումի նիտրատի պահեստին, որն էլ պայթել և բռնկվել է:

Երկրում հայտարարվել է եռօրյա սուգ, Բեյրութը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել և ճանաչվել է աղետի գոտի:

 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին