Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ-ն շարունակում է աշխատանքները պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը ստուգելու ուղղությամբ. Մանե Գևորգյան

04 Օգոստոս, 2020 18:35
Հեղինակ՝ Մանե Գևորգյան
ԱԱԾ-ն շարունակում է աշխատանքները պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը ստուգելու ուղղությամբ. Մանե Գևորգյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հաշվի առնելով լրատվամիջոցների ներկայացուցիչների մեծ հետաքրքրությունը այն տեղեկության վերաբերյալ, որ «ադրբեջանական հաքերային հարձակման» հետեւանքով ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգից կորզվել է մեծածավալ տեղեկատվություն, հայտնում եմ հետեւյալը.

ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված աշխատանքների ընթացքում պարզվել է, որ համացանցում շրջանառվում է ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգի աշխատանքային գործընթացը պատկերող համակարգչային էկրանի լուսապատճենը (screenshot)։ Սա սակայն չի վկայում 55 տերաբայթ ծավալով տեղեկատվության կորզման մասին։

ԱԱԾ-ն շարունակում է աշխատանքները նշված լուսապատճենի ծագումը պարզելու եւ պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը ստուգելու ուղղությամբ»։

 

Լրահոս

Դիտել ավելին