Կարևոր իրադարձություններ

«Կախարդական փայտիկ» կարող է և երբեք էլ չլինել․ ԱՀԿ ղեկավարը զգուշացրել է

03 Օգոստոս, 2020 23:59
«Կախարդական փայտիկ» կարող է և երբեք էլ չլինել․ ԱՀԿ ղեկավարը զգուշացրել է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալու հույսերը մեծ են, սակայն այս պահին չկա որևէ կախարդական փայտիկ և կարող է երբեք էլ չլինել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

«Այժմ մի շարք պատվաստանյութեր կլինիկական փորձարկումների երրորդ փուլում են, և մենք բոլորս հույս ունենք ստանալ մի քանի արդյունավետ պատվաստանյութեր, որոնք մարդկանց կպաշտպանեն վարակվելուց: Սակայն այս պահին չկա որևէ կախարդական փայտիկ և կարող է երբեք էլ չլինել»,- նշել է Գեբրեյեսուսը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին