Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ որոշում է ստորագրել

03 Օգոստոս, 2020 19:43
Նիկոլ Փաշինյանը ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ որոշում է ստորագրել։

Որոշման մեջ, մասնավորապես, ասված է․ 

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

1. Ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով ձևավորել աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ) և հաստատել դրա աշխատակարգը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Հաստատել աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրության ենթակա քրեական գործերի ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

 

Լրահոս

Դիտել ավելին