Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանը կնվազի 1-3 աստիճանով․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

30 Հուլիս, 2020 23:09
Օդի ջերմաստիճանը կնվազի 1-3 աստիճանով․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայությունից։

Հանրապետության տարածքում՝ հուլիսի 31-ին, օգոստոսի 1-3-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում`  20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Օգոստոսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին`  հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի 1-3 աստիճանով:


Երևան քաղաքում՝ հուլիսի 31-ին, օգոստոսի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 1-2-ը՝ գիշերը և երեկոյան, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին