Կարևոր իրադարձություններ

Երևանի Շինարարների փողոցի բնակարաններից մեկում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

30 Հուլիս, 2020 20:39
Երևանի Շինարարների փողոցի բնակարաններից մեկում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Հուլիսի 30-ին, ժամը 17։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շինարարների փողոցի թիվ 10/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը․ հյուրասենյակում հայտնաբերվել է Ալբերտ Գ․-ի (ծնված 1954 թ․) դին։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին