Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    566
    578

  • RUB

    6,43
    6,73

Կարևոր իրադարձություններ

Սոցբնակարանային ֆոնդի կացարաններում ապրող միայնակ տարեցների կոմունալները կվճարվեն

30 Հուլիս, 2020 14:17
Սոցբնակարանային ֆոնդի կացարաններում ապրող միայնակ տարեցների կոմունալները կվճարվեն

Սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների ջրի, գազի ու էլեկտրաէներգիայի վարձավճարները կվճարի պետությունը: Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ յուրաքանչյուր տարվա համար Կառավարությունը կսահմանի փոխհատուցման չափ՝ պայմանավորված շահառուների թվի և ծառայությունների սակագների փոփոխությամբ։

2020-ին յուրաքանչյուր շահառուի տրամադրվող գումարի չափը կազմում է 144,000 դրամ, այն անկանխիկ եղանակով բանկ կփոխանցվի այդ նպատակով բացված հաշվեհամարին։ Գումարը կանխիկացնել կամ այլ նպատակով օգտագործելն արգելվում է։

Նախարարի ասել է, որ իրենց նպատակն է մեղմել սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սոցիալական վիճակը:

«ՀՀ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում ներկա դրությամբ բնակվում է ավելի քան 250 անձ, որից 74-ն են միայնակ»,– հայտնել է Բաթոյանը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին