Կարևոր իրադարձություններ

Աշնանը հավանաբար տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. РИА Новости

28 Հուլիս, 2020 22:51
Աշնանը հավանաբար տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. РИА Новости

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում «3+2» ձևաչափով (Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի երեք համանախագահներ և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ) հանդիպումը կարող է անցկացվել աշնան սկզբին, եթե թույլ տան երկու պետությունների հարաբերություններում ստեղծված իրավիճակն ու կորոնավիրուսի համավարակի դինամիկան: Այս մասին РИА Новости-ին՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության իր աղբյուրին:

Աղբյուրի խոսքերով՝ այժմ գլխավոր խնդիրը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող լարվածության թուլացումն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խնդրի դիվանագիտական լուծմանն ուղղված որոնումների ակտիցվացումն է:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շփումները համանախագահների միջև շարունակվում են ամեն օր»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարության աղբյուրը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին